Կարևոր իրադարձություններ

Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը (տեսանյութ)

01 Սեպտեմբեր, 2018 17:45
Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը (տեսանյութ)

Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում օգոստոսի 31-ին բացվել է գրողի տուն-թանգարանը: «Ռենեսանս» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը գնել էր տունը 2015 թվականին, վերակառուցել որպես տուն-թանգարան և Սարոյանին պատկանող և առնչվող հնարավոր բոլոր նյութերը հավաքագրել այնտեղ:

Թանգարանի բացմանը ներկա են եղել Ֆրեզնոյի քաղաքային խորհրդի անդամ Էսմերալդա Սորիան, քաղաքապետ Լի Բրանդը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյան, «Ռենեսանս» հիմնադրամի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը և այլոք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Fresno Bee-ն գրում է, որ նորարարական լուծումներով հարուստ թանգարանի մի հատվածում կարելի է տեսնել Սարոյանի հոլոգրամը, նրա գրասեղանն ու տունն այնպիսին, ինչպես եղել է գրողի կենդանության օրոք: Տան մյուս հատվածում Սարոյանի՝ երկար տարիների ընթացքում արված լուսանկարներն են, տեսանյութերը ու հարցազրույցները, նրա կողմից արված նկարները:

 
 

Թանգարանն այցելուների համար բաց կլինի երեքշաբթիից կիրակի: 

Տուն-թանգարանը ապրելու է ստեղծագործական բուռն կյանքով՝ հանդիսանալով մշակութային օջախ ոչ միայն համայն հայության, այլև ամբողջ աշխարհի համար: Այնտեղ կազմակերպվելու են գրական երեկոներ, փառատոններ և այլ մշակութային միջոցառումներ:

 

Լրահոս

Դիտել ավելին