Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերել են Ինտերպոլի կողմից հետախուզվող 36-ամյա հային

01 Սեպտեմբեր, 2018 13:55
Հայտնաբերել են Ինտերպոլի կողմից  հետախուզվող 36-ամյա հային

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ Երևան քաղաքի Մոսկովյան փողոցում գործող «Պահեստ 33» սրճարանում հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի՝ 36-ամյա Արսեն Հակոբյանին։

Ինչպես հայտնում է աղբյուրը, վերջինը հետախուզվում էր ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի քրեական օրենսգրքի «սպանություն և 2 մարդու մահվան ճանապարհատրանսպորտային պատահար» մեղադրանքով։ Նրա նկատմամբ ԱՄՆ-ում Ինտերպոլի կենտրոնական ազգային բյուրոյի կողմից հայտարարված է եղել միջազգային հետախուզում և Ինտերպոլում նրա հետախուզումը եղել է «կարմիր անկյուն» քարտի տեսքով։ 

 

Լրահոս

Դիտել ավելին