Կարևոր իրադարձություններ

Նախագահական նստավայրի այգու տարածք պարբերաբար ազատ մուտք կլինի

01 Սեպտեմբեր, 2018 12:20
Նախագահական նստավայրի այգու տարածք պարբերաբար ազատ մուտք կլինի

Երևանի Մաշտոցի 47 հասցեում գտնվող նախագահական նստավայրի այգու տարածք պարբերաբար ազատ մուտք կլինի:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նախագահ Արմեն Սարգսյանը: 

Արմեն Սարգսյանը նշեց, որ նպատակ ունեն նախագահական նստավայրի փոքրիկ, բայց գեղեցիկ այգու դռները բացել:  

«Ցավոք, Երևան քաղաքում այգիները շատ չեն, և այս փոքրիկ այգին էլ, իհարկե, աշխատանքային ժամերից հետո կամ շաբաթ-կիրակի օրերին պետք է բացվի բոլորի համար, որպեսզի իրենց ժամանակն անցկացնեն, գան, նստեն այստեղ, հանգստանան»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին