Կարևոր իրադարձություններ

Նոր մանրամասներ` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակումից

01 Սեպտեմբեր, 2018 11:35
Նոր մանրամասներ` Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի տան վրա զինված ու դիմակավորված ավազակային հարձակումից

Երեկ՝ օգոստոսի 31-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության , ոստիկանության Կոտայիքի բաժնի  և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության աշխատակիցները հսկայածավալ օպերատիվ գործողությունների արդյունքում ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն են բերման ենթարկել Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ՝ 33-ամյա Մայիս Մկրտչյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս կասկածվում է օգոստոսի 28-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցի թիվ 10 առանձնատան բնակիչներ Արման և Գոռ Մկրտումյաննրի նկատմամբ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարելու մեջ։ Ոստիկանները հսկայածավալ աշխատանքի արդյունքում ոչ միայն հայտնաբերեցին Մ. Մկրտչյանին, այլ նաև նա իրավապահներին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Մակարով» տիպի ատրճանակը, որը լիցքավորված է եղել 6 փամփուշտով, ինչպես նաև 14 լիցքավորված «ԱԿՄ» տիպի 7. 62 մմ տրամաչափի ինքնաձիգը։

Զենքերը նա պահել էր իրենց գյուղին հարակից դաշտում գտնվող թաքստոցում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Մկրտչյանն աշխատում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ մասում՝ որպես ավագ, և մյուս կասկածյալ որոնվողը համագյուղացի՝ 49-ամյա Գագիկ Դանոյանն է, ով Մ. Մկրտչյանի աներն է և երկար տարիներ աշխատել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանի թիկնապահ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նախկին պատգամավորի անվտանգության աշխատակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Գ. և Ա. Մկրտումյանների կողմից վնասազերծված Հովհաննես Ռիժենկոն, ով 15 տարուց ավելի է բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, նախկինում աշխատել է ԱԺ պատգամավոր, Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի անվտանգությունում և 15 տարի առաջ, երբ նրան աշխատանքից հեռացրել են, նա մեկնել է Ռուսաստանի Դաշնություն ու միայն վերջերս է վերադարձել Հայաստան, որտեղ նա բնակվում էր Գյումրիում։

Մանրամասները այստեղ՝

 

Լրահոս

Դիտել ավելին