Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը ցայտնոտի մեջ է, Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվի նաև Քոչարյանի հարցը․ «168 ժամ»

01 Սեպտեմբեր, 2018 09:55
Կառավարությունը ցայտնոտի մեջ է, Փաշինյան-Պուտին հանդիպմանը կքննարկվի նաև Քոչարյանի հարցը․ «168 ժամ»

«Մեր տեղեկություններով, սեպտեմբերի սկզբին նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ բավական խիստ օրակարգ է սպասվում Նիկոլ Փաշինյանին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործ, ՀՀ կառավարության առանձին ներկայացուցիչների կողմից ՀԱՊԿ վարկաբեկման գործընթաց, և այլն:

Ամենաուշագրավը, սակայն, ՀԱՊԿ անդամակցության հարցով Ադրբեջանի շուրջ ծավալված խոսակցությունն է լինելու, դեռևս՝ դիտորդի կարգավիճակում»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին