Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ժողովուրդը համոզվեց, որ մենք ո՛չ արյան հետ կապ ունենք, ո՛չ էլ թալանի․ ՕԵԿ-ականները խնջույք են կազմակերպել․ «Հրապարակ»

01 Սեպտեմբեր, 2018 08:28
Ժողովուրդը համոզվեց, որ մենք ո՛չ արյան հետ կապ ունենք, ո՛չ էլ թալանի․ ՕԵԿ-ականները խնջույք են կազմակերպել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

ՕԵԿ-ականներն իրենց 115 հոգանոց ավագանու կազմով եւ ակտիվով ընտրությունների ցանկը երեկ ԿԸՀ ներկայացնելուց հետո խնջույք են կազմակերպել եւ համացանցը հեղեղել լուսանկարներով: Մոտ 500 մարդ է մասնակցել, ազդարարել են քարոզչության մեկնարկը՝ պարել են, կենացներ ասել, քաղաքական թեմաներ շոշափել՝ անդրադառնալով Ռ. Քոչարյանի ակտիվացմանը։

Հայտարարել են, որ աջակցելու են հեղափոխությանը` իրենց սեփական օրակարգով: Ելույթ ունեցողներից մեկն ասել է․ «Մեր ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը երկրում հարգված ու պարկեշտ անձնավորություն է, իսկ Արթուր Բաղդասարյանի վարկանիշն օրեցօր վերելք է ապրում, քանի որ ժողովուրդը համոզվեց, որ մենք ո՛չ արյան հետ կապ ունենք, ո՛չ էլ թալանի, իսկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջի ամսական դիտումները գերազանցում են 1 միլիոնը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին