Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    547
    555

  • RUB

    7,21
    7,46

Կարևոր իրադարձություններ

Չերրիի Վահանի անհետանալու պատճառը․ ԲՀԿ-ականները փնտրում են նրան․ «Հրապարակ»

01 Սեպտեմբեր, 2018 08:12
Չերրիի Վահանի անհետանալու պատճառը․ ԲՀԿ-ականները փնտրում են նրան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Մոտ մեկ շաբաթ է՝ ԲՀԿ-ական պատգամավորները փնտրում են Չերրիի Վահանին։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է շուրջօրյա «որոնողական աշխատանքներ» տանել եւ հայտնաբերել ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանին։ Նրա հեռախոսներն անհասանելի են, ուստի ամեն մեկն այցելում է բոլոր այն հնարավոր վայրերը, որտեղ կարող էր գնալ նա։

ԲՀԿ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ նախօրեին Չերիի ընկերներից մեկը հաջողացրել է մի քանի վայրկյան կապ հաստատել նրա հետ, ով հայտնել է, թե հարսանիքի է մասնակցում, սակայն հետո կրկին դարձել է անհասանելի։ Կորելու պատճառների մասին շատ բան հայտնի չէ, վարկածներից մեկի համաձայն՝ Կարապետյանը նեղացել է կուսակցությունից, քանի որ ավագանու ընտրություններին իր տարածքում՝ Աջափնյակում, պատասխանատու է նշանակվել ոչ թե ինքը, այլ ոմն Գարիկ։ Նա էլ նեղվել է եւ հայտարարել ԲՀԿ-ից հեռանալու մասին ու անհետացել։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին