Կարևոր իրադարձություններ

Վարորդական իրավունքի համար նոր համակարգ է կիրառվելու

25 Օգոստոս, 2018 13:58
Վարորդական իրավունքի համար նոր համակարգ է կիրառվելու

Ոստիկանությունը շուտով վարորդական իրավունքի վկայականի համար կիրառելու է բալային զսպող համակարգ, այսօր ոստիկանապետին կից հասարակական խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Վարչապետի հանձնարարականով մենք դիտարկել ենք հարևան երկրների փորձը, որպեսզի կարողանանք այն կիրառել նաև մեզ մոտ: Այդ երկրներում բալային համակարգը կիրառելով՝ մահվան դեպքերը կտրուկ նվազել են: Վարորդը պետք է գիտակցի, որ բալերը կորցնելու դեպքում կարող է կորցնել վարորդական իրավունքը: Մենք ուսումնասիրել ենք նաև ոչ սթափ վիճակում ղեկին հայտնվելու նախագծի մեջ անգամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»,- նշեց ոստիկանապետը:

Վալերիյ Օսիպյանը նաև անդրադարձել է ավագանու առաջիկա ընտրություններին և բացառել է ընտրակաշառքի հնարավորությունը. «Ոստիկանությունը տիրապետում է ընտրակաշառք տալու ցանկացած մեխանիզմի և խստորեն վերահսկելու է դա»,- հայտարարեց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին