Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը` իր նկարներով ապրանքների արտադրության մասին

22 Օգոստոս, 2018 22:30
Նիկոլ Փաշինյանը` իր նկարներով ապրանքների արտադրության մասին

«Եթե իմ նկարը կամ անունը որևէ մեկին օգնում է, որ իր բիզնեսը մի քիչ ավելի առաջ գնա, ես ողջունում եմ, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով իր նկարներով ապրանքների արտադրությանը։

Եթե մի մարդ, որը մինչև այդ աղքատության նպաստի հույսին էր և իմ հեղափոխության պատկերով, անունով մի ապրանք է մտածել՝ բաժակ, շապիկ  և այլն ու եկամուտ է ստանում, վաճառում է, և դա նրան քաջալերում, ոգևորում է աշխատել, ես ուրախ եմ ու համարում եմ շատ մեծ ծառայություն Հայաստանի ապագային և զարգացմանը», - ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վերջինս վստահեցրել է, որ այս առումով ինքը որևէ դիսկոմֆորտ չունի, քանի որ այսօրվա կառավարության հիմնական նպատակն աղքատության հաղթահարումն է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին