Կարևոր իրադարձություններ

Գեղարվեստի ակադեմիայի վրա դրված առաքելությունը պարտավորեցնող է

15 Հոկտեմբեր, 2015 16:56
Գեղարվեստի ակադեմիայի վրա դրված առաքելությունը պարտավորեցնող է

Այսօր էլ Գեղարվեստի ակադեմիան դինամիկ զարգացող, ավանդույթները պահող, ազգային մշակույթի հենքի վրա ժամանակակից արվեստի շերտ ավելացնող ուսումնական հաստատություն է: Այս մասին նշել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի հիմնադրման 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ: Հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

«Պատահական չէ, որ 40-ականների պատերազմական և հետպատերազմական տարիներին հիմնադրվել են մի շարք բուհեր և Գիտությունների ազգային ակադեմիան: Սրանով է աչքի ընկել հայ ազգը: Գեղարվեստի ակադեմիայի վրա դրված առաքելությունը պարտավորեցնող է. այն իրականացվում է փառքով և պատվով` տալով ոչ միայն Հայաստանում, այլ դրա սահմաններից դուրս հնչեղ անուններ»,-նշել է Արմեն Աշոտյանը` բուհի մի շարք դասախոսների հանձնելով պետական պարգևներ:

ՀՀ Նախագահի հրամանագրով Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ, արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակագործության ամբիոնի պրոֆեսոր Գարեգին Համբարձումի Դավթյանը, գեղանկարչության ամբիոնի պրոֆեսոր Ժորա Գրիշայի Հայրապետյանը և գրաֆիկայի և գծանկարչության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Անդրանիկի Բաղդասարյանը պարգևատրվել Մովսես Խորենացու մեդալով:

Կրթության և գիտության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի 70-ամյա հոբելյանի առթիվ բուհի մի խումբ դասախոսներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրերով, ինչպես նաև ԿԳՆ բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով» և ԿԳՆ շնորհակալագրերով:

 

Լրահոս

Դիտել ավելին