Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիում ավտովթարի հետևանքով կրկին հայեր են տուժել

22 Օգոստոս, 2018 10:24
Թբիլիսիում ավտովթարի հետևանքով կրկին հայեր են տուժել

Օգոստոսի 22-ին՝ ժամը 04։26-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղեւորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ.) եւ «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետեւանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ:

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Ս. Ս.-ն եւ Է. Բ.-ն հոսպիտալացվել են «Միխայելովսկոյե» եւ «Լացետի» ԲԿ-ներ, իսկ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Ա. եւ Ա. Ն.-երը, Դ. Չ.-ն, Թ. Պ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն եւ հրաժարվել հոսպիտալացումից։

Հիշեցնենք, որ երկուշաբթի Վրաստանում կրկին վթար էր տեղի ունեցել: Այդ ժամանակ 2 «Mercedes»-ների բաժման արդյունքում ՀՀ 9 քաղաքացիներ տուժեցին, նրանցից մեկն ավելի ուշ մահացավ հիվանդանոցում, եւս մեկի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:

 

Լրահոս

Դիտել ավելին