Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

ՀՔԾ-ն հարցաքննության դեռ չի կանչել ժամանակին Մարտի 1-ի գործով անցնող ընդդիմադիրներին, որոնք անգամ դատապարտվեցին. «Ժողովուրդ»

22 Օգոստոս, 2018 09:10
ՀՔԾ-ն հարցաքննության դեռ չի կանչել ժամանակին Մարտի 1-ի գործով անցնող ընդդիմադիրներին, որոնք անգամ դատապարտվեցին. «Ժողովուրդ»

«Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվեց Մարտի 1-ի գործի քննությունը, հերթով սկսեցին հարցաքննվել 2008թ. պետական պաշտոններ զբաղեցրած անձինք: Սակայն հետաքրքիրն այն է, որ ՀՔԾ-ն հարցաքննության դեռ չի կանչել ժամանակին այդ գործով անցնող ընդդիմադիրներին, որոնք քաղբանտարկյալ դարձան, անգամ դատապարտվեցին: 

Երեկ «ժողովուրդ» օրաթերթը նախկին քաղբանտարկյալներից, այժմ ԱԺ պատգամավոր Արարատ Զուրաբյանին հարցրել է` իրեն կանչե՞լ են հարցաքննության, կամ ինքն ասելիք չունի՞ իրավապահներին: «Բազմաթիվ մարդիկ, որոնք լռում էին, պետական պաշ­տոնյաներ, որոնք մասնակից են եղել այս կամ այն գործընթացին, հիմա ՀՔԾ-ում ցուցմունք են տալիս մե­կը մյուսի վրա, ամեն ինչ հստակ ներկայացնում են: Ես ինչ-որ բան ասելու այդտեղ չունեմ, արտառոց որևէ բան, որին մասնակից եմ եղել: Մենք խաղաղ ցույցեր ենք արել, բռնաճնշման ենք ենթարկվել, զանգվա­ծային հարձակում է եղել պատկան մարմինների կողմից Ազատության հրապարակում, հետո՝ կրակոցներ, սպանություններ»,- մեկնաբանեց նա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին