Կարևոր իրադարձություններ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հրաժարական է տալիս

22 Օգոստոս, 2018 08:38
Հեղինակ՝ Անդրանիկ Մանուկյան
Ուկրաինայում Հայաստանի դեսպանը հրաժարական է տալիս
Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հրաժարական է տալիս: Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում:

«Ընկերներ, մինչեւ իմ արձակուրդի ավարտը դեռ մի քանի օր կա: Համեմատաբար հանգիստ ժամանակի ընթացքում ես ավելի համոզվեցի մի կարեւոր որոշման մեջ:

Ես որոշել եմ թողնել իմ դիվանագիտական աշխատանքը:

Այս որոշումը վաղուց է հասունացել ինձ մոտ եւ փոքր գաղտնիք բացեմ. վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երեւան ինձ հետ կանչելու խնդրանքով, վերջին անգամ այս տարվա մայիսին, բայց ամեն անգամ մերժվել եմ:

Հարցը նրանում չէ, որ ես Ուկրաինայում երկու լիարժեք ժամկետ աշխատել եմ Հայաստանի դեսպանի պաշտոնում եւ անցել եմ արդեն այս պատասխանատու պաշտոնում բոլոր հնարավոր վերջնաժամկետերը: Հարցն այն է, որ այժմ Հայաստանում որակապես բոլորովին այլ իրավիճակ է եւ ես անկեղծորեն հույս ունեմ, որ ժամանակն է երիտասարդներին ճանապարհ տալ՝ աճի եւ իրացման համար: Հուսով եմ, որ այս անգամ դրական պատասխան կստանամ», - գրել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին