Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

ԱԺ պատգամավորների օգնականներն «ավանդույթի» համաձայն չեն ձևակերպել արձակուրդը, բայց գնացել են․ «Հրապարակ»

22 Օգոստոս, 2018 08:30
ԱԺ պատգամավորների օգնականներն «ավանդույթի» համաձայն չեն ձևակերպել արձակուրդը, բայց գնացել են․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Ազգային ժողովում պատգամավորների օգնականները, պարզվում է, «ավանդույթի» համաձայն, սովորաբար չեն ձեւակերպել արձակուրդը։ Իհարկե, դե ֆակտո գնացել են արձակուրդ, ավելին՝ շատերը կլոր տարին, կարելի է ասել, արձակուրդի մեջ են, քանի որ անգամ ԱԺ չեն գալիս, անելիք չունեն, բայց ամառային արձակուրդը երբեք «թղթով» չեն ձեւակերպել։

Սա, իրականում, խորամանկ քայլ է, որ երբ 5 տարի հետո այլեւս չաշխատեն, պետությունից միանգամից 5 տարվա արձակուրդային ստանան, ինչը խոշոր գումար է կազմում։ Մեզ ասացին, որ այս մեթոդով են տարիներ շարունակ արձակուրդ «գնացել» ԱԺ պատգամավորների 90 տոկոսի օգնականները։ Հիմա ԱԺ աշխատակազմը որոշել է վերջ դնել այս «ավանդույթին» եւ այս տարի գրեթե բոլոր օգնականների արձակուրդները ձեւակերպել։

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին