Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ

22 Օգոստոս, 2018 00:28
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ

Հայաստանը մտցնում են ամերիկյան պատժամիջոցների դաշտ։ Կալաշնիկով գրուպը 2014ից ԱՄՆ/ԵՄ պատժամիջոցների տակ է։

Մեր դաշնակիցները եթե ուզենային Հայաստանում զարգացնել ռազմաարդյունաբերությոնը, դա վաղուց արած կլինեին՝ երբ իրենք էլ շատ փող ունեին, սանկցիաներ էլ չկային։ Սա վտանգավոր խաղ է ու թիվ մեկ թիրախը Հայաստանն անուղղակի պատժամիջոցների դաշտ մտցնելն է։

Չգիտեմ, թե ինչ հաշվարկով է ՀՀ իշխանությունը այս հակաամերիկյան դեմոնստրացիային միացել։

Չգիտեմ էլ, թե համագործակցության համաձայնագրում ինչ ճկունություններ են ապահովված Հայաստանի համար։ Կցանկանամ, որ անտեղյակության արդյունք չլինի ու փարատեն բոլոր կասկածները։ Ամերիկյան կողմը նման բաները չի անտեսելու, եթե դրանք շոշափում են պատժամիջոցները։ Զարմանալի է, որ Հայաստանում այս խնդրի մասին չի խոսվել ու գրվել։
Լրացում։ Իսկ առջևում Թրամփ-Փաշինյան հանդիպման հեռանկարն է և ԱՄՆ հարյուր տոկոսով չէր երաշխավորել, որ դա կկայանա...

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին