Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել 15 անձի

21 Օգոստոս, 2018 20:03
Ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ  մեղադրանք է առաջադրվել 15 անձի

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի մի շարք պահաբաժիններում առերևույթ ապօրինի ծառահատումներին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ. մեղադրանք է առաջադրվել ևս երեք անտառապահի:


Ինչպես տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից, քրեական գործի տվյալներով՝ 2014-2017թթ. «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարբեր պահաբաժիններում իրականացվել են ապօրինի ծառահատումներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի թիվ 8 պահաբաժնում ապօրինի հատվել է ընդհանուր 231 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 75.946.250 ՀՀ դրամի վնաս, թիվ 9 պահաբաժնում՝ ընդհանուր 70 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 9.613.750 ՀՀ դրամի վնաս, իսկ թիվ 10 պահաբաժնում՝ ընդհանուր 166 ծառ, որի հետևանքով պետությանը պատճառվել է 45.229.750 ՀՀ դրամ։

Առերևույթ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին