Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    545,5
    553,5

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը

21 Օգոստոս, 2018 19:12
ՀՀ ոստիկանությունը սկսել է ընտրողների ցուցակների ճշգրտումը

ՀՀ ոստիկանությունը ընտրողների ցուցակների ճշգրտման գործընթաց է սկսել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Նրա խոսքով՝ կա ՀՀ վարչապետի հանձնարարական՝ ընտրությունների ժամանակ ապահովել ցուցակների ճշգրտությունը, որի գործընթացն, ըստ ՀՀ ոստիկանապետի, արդեն իսկ սկսվել է: 

«Դեռևս երկար ժամանակ, ընտրություններում կլինեն անճշտություններ, քանի որ միլիոնանոց քաղաք է և մեծ շարժ է տեղի ունենում՝ մահացության դեպքեր և այլն: Այս գործընթացը բավականին լուրջ, ժամանակատար, և ծախսատար է»,- նշեց Օսիպյանը և հավելեց, որ իրենք փորձում են նվազագույնի հասցնել անճշտություններն ու բացթողումները։

ՀՀ ոստիկանապետն ընդգծեց, որ արդեն բացահայտվել են բազմաթիվ մահացածներ, ովքեր եղել են ցուցակներում, ճշգրտում է իրականացվել Երևանի՝ շուրջ 400 հազար բնակչի վերաբերյալ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին