Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ նախկին փոխտնօրենը խստորեն քննադատել է ներկայիս իշխանություններին

21 Օգոստոս, 2018 18:16
ԱԱԾ նախկին փոխտնօրենը խստորեն քննադատել է ներկայիս իշխանություններին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը խստորեն քննադատել է Հայաստանի նոր իշխանությունների գործողությունները:

Այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նա իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ օգոստոսի 17-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ երիտասարդների մի խումբ իր հետ տանում էր ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ սեւ ներկով  խաչ քաշած դիմանկարները:

 

«Մենք, ըստ էության, ապրում ենք մի երկրում, որտեղ հարձակում են գործում Կաթողիկոսի վրա: Նույնիսկ թուրքն իրեն նման բան թույլ չէր տա: Ատելով մեզ՝ նրանք, այնուամենայնիվ, իրենց նման բան թույլ չեն տվել:

Հայաստանն ամեն օր հետընթաց է ապրում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից»,- ասաց նա՝ հավելելով, որ երկրի իշխանությունները չէին կարող տեղյակ չլինել նախապատրաստվող միջադեպի մասին, սակայն, այնուամենայնիվ, ոչ մի քայլ չձեռնարկեցին այն կանխելու համար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին