Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի դիքորոշումը չի նպաստում Լեռնային ղարաբաղի շուրջ երկխոսությանը. Բեռլին

21 Օգոստոս, 2018 17:46
Ադրբեջանի դիքորոշումը չի նպաստում Լեռնային ղարաբաղի շուրջ երկխոսությանը. Բեռլին

Գերմանիան իր ափսոսանքն է հայտնում Ադրբեջանի՝ Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերի երկրի տարածք մուտք գործելն արգելելու որոշման առնչությամբ: Պատգամավորը պետք է ուղեկցեր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Հարավային Կովկասի երկրներ այցելության ժամանակ:

Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը: «Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը ափսոսանք է առաջացնում և չի նպաստում Լեռնային Ղարաբաղի շուրջ երկխոսությանը»,- նշել է նա: Զայբերթի խոսքով, իրողություններից ելնելով պատգամավորը հրաժարվել է Ադրբեջան այցելությունից, նա Մերկելի հետ կայցելի միայն Վրաստան և Հայաստան: «Երեկ կանցլերը զրուցել է պատգամավորի հետ, նա շատ է գնահատում վերջինիս աշխատանքը տարածաշրջանում»,- հավելել է նա, փոխանցում է Sputnik-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաքուն Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերին ներառել է իր հայտնի «սև ցուցակ»՝ Լեռնային Ղարաբաղ այցելությունների համար: Վայլերը հանդիսանում է Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության խորհրդարանական խմբի անդամ: Արցախում նա եղել է երկու անգամ՝ 2014 և 2016 թվականներին: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին