Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են հասարակական տրանսպորտի նոր համակարգի հիմնական չափորոշիչները

21 Օգոստոս, 2018 17:45
Քննարկվել են հասարակական տրանսպորտի նոր համակարգի հիմնական չափորոշիչները

Ս.թ. օգոստոսի 21-ին կայացել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի նիստը, որի ընթացքում խմբի անդամներին է ներկայացվել հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծի վերանայված տարբերակը, ինչպես նաև ցանցի տարբերակների համեմատական ցուցանիշները, որի հիման վրա խորհրդատուին հանձնարարվել է վերջնականացնել ցանցը և ներկայացնել վերջնական հաշվետվություն։ Նիստի ընթացքում քննարկվել են ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները, որոնք վերաբերում են շարժակազմին, կառավարման և վերահսկման մեխանիզմներին, համակարգի շահագործմանն ու սպասարկմանը։ 

«Նախագծված երթուղային ցանցի արդյունավետությունը կիրառական նշանակություն է ստանում տրանսպորտային համակարգի բաղադրիչների և կառավարման արդյունավետ մոդելի դեպքում միայն։ Մեր կողմից մշակված ցանցի կառավարման մոդելը ցանցի արդյունավետ գործարկման, սպասարման և վերահսկման գրավականն է։
Ցանցի սպասարկման համար ուսումնասիրել ենք եվրոպական, ռուսական, բելառուսական և չինական արտադրող ընկերությունների կողմից առաջարկվող դիզելային վառելիքով, սեղմված բնական գազով աշխատող և էլեկտրական ավտոբուսների մոդելներ, առաջարկել ենք ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները», - նշել է աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։ 
Ներկայացված չափորոշիչների համաձայն բոլոր ավտոբուսները հարմարեցված են լինելու անվասայլակներով տեղաշարժվելու համար, սրահներում գործելու է հովացման և ջեռուցման համակարգ, ինչպես նաև լինելու են կանգառների ազդարարման լուսային ու ձայնային տարբերակներ։ Ավտոբուսներում տեղադրված են լինելու տոմսերը կարդացող վալիդատոր սարքեր և անցակետեր՝ առջևի դռների մոտ։ Ավտոբուսում գործելու է նաև տեսահսկման համակարգ՝ կարգապահությունը վերահսկելու նպատակով։ Վարորդներն աշխատելու են հերթափոխով և համապատասխանելու են հստակ մասնագիտական չափորոշիչների։
Ինչպես նշեց Վահե Նիկոյանը, մասնագիտական աշխատանքային խմբի կողմից չափորոշիչների հաստատումից հետո հնարավոր կլինի կատարել ֆինանսական հաշվարկներ և անցնել բարեփոխման իրականացման հաջորդ փուլերին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին