Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

21 Օգոստոս, 2018 17:30
84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել

84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Դատապարտյալների վաղաժամկետ պայմանական ազատման վերաբերյալ մշակվել է 387 զեկույց, որոնցից 192-ի դեպքում դատապարտյալները հրաժարվել են, որպեսզի իրենց գործը ներկայացվի դատարան: Այս պահի դրությամբ դրանցից 228-ը քննվել են դատարաններում, 84-ը բավարարվել է:

Այսինքն` 84 դատապարտյալ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Այսպիսի բավարարման ցուցանիշ Հայաստանի պատմության մեջ չի եղել»,- ասաց նա:

Արտակ Զեյնալյանը նշեց նաև, որ ցմահ դատապարտվածների մասով պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ առաջիկայում կներկայացվեն դիմումներ: 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին