Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Արցախ մեկնած գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելել են

21 Օգոստոս, 2018 16:41
Արցախ մեկնած գերմանացի պատգամավորի մուտքն Ադրբեջան արգելել են

Ադրբեջանի արտգործնախարարությունը շարունակում է «սև ցուցակի» մեջ ներառել այն քաղաքական գործիչներին, ովքեր մեկնում են Արցախ։ Այս անգամ պաշտոնական Բաքվի թիրախում է հայտնվել  Բունդեսթագի պատգամավոր  և «Քրիստոնյա դեմոկրատական կուսակցության» անդամ Ալբերտ Վայլերը։ Վերջինիս մուտքը Ադրբեջան արգելվել է։

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Վայլերը ներառված էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղեկցող պատվիրակության մեջ։ Օգոստոսի 23-25-ին Մերկելը կիրականացնի իր անդրկովկասյան այցը՝ մեկնելով Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան։

Աղբյուրը նշում է, որ գերմանացի պատգամավորը 2014 և 2016 թվականերին մեկնելով Արցախ, մուտք է գործել «Հայաստանի կողմից օկուպացրած ադրբեջանական տարածքներ»։

Վայլերը նաև Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խառը հանձնաժողովի փոխնախագահն է:

Ադրբեջանը գերմանացի պատգամավորին հայտարարել է որպես «պերսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)։

Աղբյուրը հայտնում է, որ խնդիրը կարգավորելու համար Գերմանիայի արտգործնախարարությունը բանակցություններ էր սկսել Բեռլինում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ, սակայն դրանք ոչ մի արդյունք չեն տվել։  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին