Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    548,5
    556,5

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

 

Հայ կառուցողական կուսակցությունը պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը

21 Օգոստոս, 2018 16:33
Հայ կառուցողական կուսակցությունը պահանջում է Տիգրան Մուկուչյանի հրաժարականը

 Հայ կառուցողական կուսակցությունն այսօր՝ օգոստոսի 21-ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց բողոքի ակցիա է իրականացրել, ինչպես իրենք են պնդում՝ հանուն ժողովրդավարության:

Կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը հայտարարել է , թե իրենք չեն կարող հանդուրժել, որ Հայաստանում կայանալիք ընտրությունները կամ հանրաքվեները գլխավորի ԿԸՀ ներկայիս կազմը՝ Տիգրան Մուկուչյանի գլխավորությամբ:

«Պահանջում ենք, որ պարոն Մուկուչյանը հրաժարական տա, և մենք Երևանի ավագանու ընտրություններին ունենանք նորացված հանձնաժողովով: Մուկուչյա՛ն, հեռացի՛ր. սա է մեր այսօրվա գլխավոր պահանջը»,- ասել է Անդրիաս Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին նախատեսվում է անցկացել Երևանի ավագանու ընտրություններ։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին