Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    559,5
    567,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

Գիշերային ժամերին աղմկող երիտասարդներից եմ սկսելու. Արարատ Զուրաբյան

21 Օգոստոս, 2018 15:40
Գիշերային ժամերին աղմկող երիտասարդներից եմ սկսելու. Արարատ Զուրաբյան

Երևանի քաղաքապետի բոլոր թեկնածուների շանսերը հավասար են, կարծում է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը, ով նույնպես առաջադրել է իր թեկնածությունը:

Նա հիշեցրեց, որ ինքը մի քանի տարի ղեկավարել է կենտրոն համայնքը և շատ լավ պատկերացնում է խնդիրները: Նա չի ցանկանում մայրաքաղաքի խնդիրներն առանձնացնել մեկը մյուսից, քանի որ սխալ է համարում դա:

«Այսօր խոսում են վերելակներից, բայց ես կսկսեմ նախադպրոցական հիմնարկներից, քաղաքում գիշերային ժամերին աղմկող երիտասարդներից. դրանք բոլորը նույնչափ կարևոր խնդիրներ են: Սակայն առաջնային են նաև քաղաքի եկամուտները, Երևանն ունի 80 մլրդ. դրամ բյուջե, Հայաստանի բնակչության գրեթե կեսը կենտրոնացված է Երևանում, մայրաքաղաքին հատկացված գումարները շատ փոքր են՝ խնդիրներ լուծելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Զուրաբյանը հավելեց, հարգում է Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուներին, սակայն ինքն իր մասով մեկ փաստարկ ունի. համոզված է, որ ինքը հաղթելու է ընտրություններին:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին