Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    547
    555

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը

21 Օգոստոս, 2018 15:25
Որ լրատվամիջոցներն է «առել» Քոչարյանը

Armtimes.com-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանը մեդիամագնատ դառնալու հայտ է ներկայացրել: Սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց, որ 2-րդ նախագահը «առել է» Արարատ, ԱրմՆյուզ հեռուստաընկերությունները, BlogNew.am, News.am, Panorama.am լրատվական կայքերը: Միանշանակ պարզ է, որ Քոչարյանին ձեռնտու է ունենալ լսարան ունեցող լրատվամիջոցներ, որոնցով կփորձի հասարակական կարծիք ձեւավորել: Քոչարյանը ԶԼՄ-ների տեր դառնալու ցանկություն հայտնեց այն ընթացքում, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց: Ասել է, թե Քոչարյանը, որ փորձում է ներկայանալ որպես «քաղբանտարկյալ», որոշել է իր միլիարդները ծախսել իշխանություններին վարկաբեկելու ուղղությամբ: 

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ 2018 թվականի օգոստոսի 10-ից Արարատ հեռուստաընկերությունն անցել է քոչարյանամերձ գործարարներից մեկին: Խոսքը Արմեն Թավադյանի մասին է:

«Դա բաց աղբյուրներից ստացված տեղեկատվություն է: Այստեղ որեւէ գաղտնիք չկա: Ելնելով նոր սեփականատիրոջ՝ Արմեն Թավադյանի անունից, հետեւելով նրա անվան հետ կապվող կազմակերպությունների եւ բիզնեսների անուններին, որոնք կապվում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, հիմք են տալիս այդպես մտածելու: Մեր մոտ հիմնովին կասկածներ կան, որ դա կապ ունի Քոչարյանի հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ առաջին դեպքն է, երբ հեռուստաընկերության սեփականատեր է փոխվում, բայց հանձնաժողովը չի տեղեկանում այդ մասին: ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ օրենքով հեռուստաընկերության սեփականատերը պարտավոր չէ հանձնաժողովին տեղեկացնել հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխության մասին: Սակայն նախկինում իշխանությունների կողմից ոչ օրինական պահանջ է եղել, որ պարտադիր ներքին կարգով տեղեկացվի: Նրա փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունը պարտավոր է հանձնաժողովին տեղեկացնել գործադիր տնօրենի փոփոխության մասին: Սակայն Արարատ ՀԸ-ի հետ կապված հանձնաժողովը տեղեկություն դեռ չի ստացել:

«Եթե չեմ սխալվում՝ մեզ պետք է տեղյակ պահեն հինգ օրվա ընթացքում: Մենք դեռ որեւէ թուղթ չենք ստացել, բայց, անպայման ստանալու ենք: Դա բաց տեղեկատվություն է»,- ասաց Հակոբյանը:

ՀՀ կառավարության պետական ռեգիստրի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Արարատ» հեռուստաընկերության ամբողջ բաժնետոմսերն այժմ պատկանում են Արմեն Թավադյանին: Հղում անելով նույն կայքին՝ ՀՌԱՀ-ից փոխանցեցին, որ նախկինում հեռուստաընկերության սեփականատերերն են եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը՝ 67 տոկոս բաժնեմասով եւ Ալեքսանդր Հարոյանը՝ 33 տոկոս բաժնեմասով: Օգոստոսի 10-ից բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը Թավադյանն է:

Վերջինս քոչարյանամերձ շրջապատից է համարվում, քանի որ ըստ մամուլի հրապարակումների՝ նա բաժնեմաս ունի Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Արդշինբանկի» «Նուռ քարտ» վարկային ծրագրում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին