Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

Վրաստանում վթարից տուժած քաղաքացիների մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

21 Օգոստոս, 2018 14:12
Վրաստանում վթարից տուժած քաղաքացիների մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

 

Օգոստոսի 21-ին, ժամը 12:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել Արփինե Մամյանի (ծնված 1986 թ.) և Գարեգին Վարդանյանի առողջական վիճակների մասին:  Հիշեցնենք՝ վերջիններս Վրաստանում վթարի հետևանքով տուժած 9 քաղաքացիներից երկուսն են։
Մասնավորապես՝ Արփինե Մամյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Գարեգին Վարդանյանինը՝ ծայրահեղ ծանր: Այս մասին հայտնում են ԱԻն լրատվական ծառայությունից։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, Վրաստանում վթարի հետևանքով տուժած Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.) մահացել է:

Հիշեցնենք նաև, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օ. Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին