Կարևոր իրադարձություններ

Անօրինական ոչինչ տեղի չի ունեցել. ոստիկանապետը` Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի մասին

21 Օգոստոս, 2018 13:32
Անօրինական ոչինչ տեղի չի ունեցել. ոստիկանապետը` Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսի մասին

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ տապալված մամուլի ասուլիսին, ասաց, որ դրա առնչությամբ ոստիկանությունը որևէ մեկից բողոք չի ստացել։

«Ոստիկանության տրամադրության տակ եղած լուսանկարներն ու տեսանյութը խոսում են այն մասին, որ անօրինական ոչինչ տեղի չի ունեցել։ Ամեն քաղաքացի ցանկացած վայրում կարծիք հայտնելու իրավունք ունի։ Իրավունք ունի օրենքի շրջանակներում միտինգներ ու բողոքի ցույցեր իրականացնել։ Սա, սակայն, չի նշանակում, որ բոլորը կարող են անել՝ ինչ ցանկանան եւ վկայակոչեն իմ խոսքերը՝ պետք է լինի օրենքի շրջանակներում։ Նույնիսկ եթե նրանց գործողություններն անօրինական են եղել, մենք ոչ մի բողոք չենք ստացել»,- ասաց նա։

 

Լրահոս

Դիտել ավելին