Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    7,06
    7,31

Կարևոր իրադարձություններ

Սկանդալային լուսանկարի համար ծառայողական քննությունն է իրականացվում

21 Օգոստոս, 2018 13:22
Սկանդալային լուսանկարի համար ծառայողական քննությունն է իրականացվում

Մանվել Գրիգորյանի լուսանկարի դեպքով ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է իրականացվում, այս մասին Արդարադատության նախարարը հայտարարել է  այսօր՝ օգոստոսի 21-ին,  լրագրողների հետ հանդիպմանը:

«Այդ լուսանկարը չի արվել «Կենտրոն» ՔԿՀ-ում, այն արվել է շատ ավելի վաղ՝ ձերբակալվածների պահման վայրում», – ասել է  Արտակ Զեյնալյանը:

Արդարադատության նախարարը դատապարտել է Մանվել Գրիգորյանին  լուսանկարելն ու հետագայում այդ լուսանկարը ԶԼՄ-ներում հրապարակելը:

«Եթե նույնիսկ դատապարտյալը կամ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը լուսանկարելու կամ հրապարակելու, զանգվածային լրատվամիջոցը պետք է ծանր ու թեթև անի, հրապարակի այն թե՞ ոչ, որովհետև ազատազրկման մեջ գտնվող անձի կամքը ազատորեն չի ձևավորվել։ Այդ սկզբունքից ելնելով է նաև, որ դատապարտյալներին ընտրական իրավունք չի տրվում։ Չէր կարելի լուսանկարել, չէր կարելի հրապարակել այդ լուսանկարը, անկախ անձից, անկախ անձի նկատմամբ վերաբերմունքից»,- նշել է արդարադատության նախարարը։

 

 


 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին