Կարևոր իրադարձություններ

Նարեկ Սարգսյանը շուտով կհայտնվի մեր տեսադաշտում. Վալերի Օսիպյան

21 Օգոստոս, 2018 12:50
Նարեկ Սարգսյանը շուտով կհայտնվի մեր տեսադաշտում. Վալերի Օսիպյան

 

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել։ «Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ։ Մենք իրականացնում ենք այդ գործընթացը, թույլ տվեք չմանրամասնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ ոնց որ թե մեր տեսադաշտում շուտով կլինի»։

 Հարցին, թե երբ է Սարգսյանը հատել սահմանը, Օսիպյանը պատասխանեց, որ հետախուզում հայտարարելուց մեկ-երկու օր առաջ։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին