Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    547
    555

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ»

21 Օգոստոս, 2018 08:37
Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ»

Վերնագիր- Նիկոլ Փաշինյանը ստիպված է դիմելու ՀՀԿ-ի օգնությանը․ «Ժողովուրդ» 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելիս ստիպված է դիմելու ԱԺ ՀՀԿ խմբակցության օգնությանը: Բանն այն է, որ ՀՀ Սահմանադրության 92-րդ եւ 151-րդ հոդվածները, որոնք առնչվում են ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը, կարող են փոփոխվել նաեւ խորհրդարանի կողմից:

Բայց դրա համար անհրաժեշտ է, որ կողմ քվեարկի պատգամավորների առնվազն երկու երրորդը՝ 70 հոգի:

Հիմա ԱԺ 105 պատգամավորներից 50-ը դեռ ՀՀԿ խմբակցության անդամ են, բացի այդ, 8 պատգամավոր ՀՀԿ-ից դուրս է եկել, բայց դժվար է միանշանակ նրանց համարել Փաշինյանի թիմի անդամ: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին փորձություններ են սպասվում, որպեսզի իր կողմը գրավի բավարար թվով օրենսդիրներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին