Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Վերին Լարսում շարունակվում են բեռնատար ավտոմեքենաների համար սահմանափակումները

20 Օգոստոս, 2018 20:35
Վերին Լարսում շարունակվում են բեռնատար ավտոմեքենաների համար սահմանափակումները

Կազբեկի Վերին Լարս մաքսակետում (վրաց-ռուսական սահման) նախկինի պես պահպանվում է բեռնատար ավտոմեքենաների անցման թույլտվության սահմանափակումները: Այս մասին հաղորդում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, որը վերահսկում է մաքսային ծառայությունը՝ հաղորդում է News Georgia-ը:

Վրաստանի մաքսային ծառայողները նշում են, որ սահմանափակումները իրականացնում է ռուսական կողմը: Նախ՝ զբոսաշրջային սեզոնի պատճառով առաջին հերթին բաց են թողնում Վրաստան ժամանող կամ Վրաստանից վերադարձող զբոսաշրջիկների ավտոմեքենաները: Միայն երկրորդ հերթով է մաքսակետը բաց թողնում բեռնատարներին:

Վարչության մամլո ծառայության տվյալների համաձայն՝ միջինում ռուսական կողմը օրական 180-220 ավտոմեքենա է բաց թողնում, մինչդեռ անխափան աշխատանքի համար անհրաժեշտ է, որ օրական 400 մեքենա բաց թողնվի:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին