Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

20 Օգոստոս, 2018 20:18
Գառնի համայնքում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

 

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հոր և որդու դանակահարության դեպքի առթիվ. պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:

Ինչպես  հաղորդում են ՀՀ քննչական կոմիտեից,  2018թ. օգոստոսի 18-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ» ՓԲ ընկերություն բուժօգնության են դիմել քաղաքացի Ա.Աբելյանը` «աջ ազդրի վերին երրորդականի կտրած-ծակած վերք՝ միջին խումբ մկանների և մակերեսային ազդրային զարկերակի վնասումով» ախտորոշմամբ, և նրա որդին` Մ.Աբելյանը` «որովայնի կտրած ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ստեղծվել քննչական խումբ:

Իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դեպքի վայրը, դրդապատճառը, տվյալներ են ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հայր և որդի Աբելյանները մարմնական վնասվածքներն ստացել են Գառնի համայնքի Գեղարդի խճուղու տներից մեկի հարակից տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ դանակի գործադրմամբ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել խուզարկություններ:

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան բաժնին ակտիվ միջոցառումներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողըհամարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀքրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին