Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը կարևորեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունը

20 Օգոստոս, 2018 16:18
Նիկոլ Փաշինյանը կարևորեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ քննարկումների անհրաժեշտությունը

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է անցումային արդարադատությանը, որը նախաձեռնելու մասին օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում ունեցած ելույթում խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հակիրճ ներկայացնում ենք այն կարևորագույն խնդիրները, որոնք կարելի է լուծել անցումային արդարադատության միջոցով․

1․ Անցումային արդարադատության նպատակն է հիմնարար իրավունքների խախտումների, զոհերի իրավունքների վերականգնման միջոցառումներ և մեխանիզմներ հիմնելը և գործարկելը մի միջավայրում, որտեղ եղած գործիքակազմը դրա հնարավորությունն այլ կերպ չի ընձեռում։

2․ Ճշմարտության բացահայտում ու արձանագրում։

3․ Երրորդ՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը՝ արդարադատության առջև կանգնեցնելով: Այլապես ճշմարտության բացահայտման նպատակը՝ «Այլեւս՝ երբեք»-ը, չի կարող իրագործվել, եթե ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատիժ թողնեն:

Այսպիսով, ամփոփելով անցումային արդարադատություն հասկացությունը, կարելի է արձանագրել, որ այն   ընդգրկում է  քրեական հետապնդում, փոխհատուցման ծրագրեր և բազմաթիվ ինստիտուցիոնալ բարեփոխումներ: Անցումային արդարադատությունը ընդունվում է բռնության և հալածանքների համակարգից սոցիալական կայունության համակարգ քաղաքական անցման ժամանակահատվածում և ուղեկցվում է հասարակական վստահությունը և արդարադատության կոտրված համակարգը վերականգնելու, կառավարման ժողովրդավարական համակարգը կառուցելու հասարակության ձգտումով: Այդպիսով, այս հասկացությունը և ռեժիմի փոփոխության կամ հակամարտությունից անցման նման քաղաքական տրանսֆորմացիաները կապված են ավելի խաղաղ, հստակ և ժողովրդավարական ապագայի հետ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին