Կարևոր իրադարձություններ

Բաքվում ՌԴ դեսպանը՝ Արցախի հիմնախնդրի մասին

20 Օգոստոս, 2018 15:15
Բաքվում ՌԴ դեսպանը՝ Արցախի հիմնախնդրի մասին

Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացում ներկայում որոշակի տեղաշարժ կա, դա վերաբերում է կողմերի՝ միմյանց հետ ավելի լավ ծանոթանալուն։ Minval.az-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։

Նա նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում բոլորին քաջ հայտնի է։ 

«Մոսկվայի նպատակն է աջակցել հակամարտության կողմերին համաձայնության գալու հարցում»,- ասել է դեսպանը։

Նա շեշտել է, որ ռուսական կողմը հարցին մոտենում է ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայի միջոցով՝ հանդիսանալով Մինսկի խմբի համանախագահներից մեկը։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին