Կարևոր իրադարձություններ

Նոր զարգացումներ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով. ում «բաժին կհասնի» քննությունը

20 Օգոստոս, 2018 14:22
Նոր զարգացումներ Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով. ում «բաժին կհասնի» քննությունը

Armlur.am-ը գրում է․

Ինչպես հայտնի է, հուլիսի 11-ին կալանավորվել էր Սերժ Սարգսյանի եղբորորդին` Հայկ Սարգսյանը: Բանն այն է, որ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար:

«Ժողովուրդ» օրաթերթին աղմկահարույց քրեական գործից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես այն, որ գործը առաջիկայում չի բացառվում,որ ՀՀ քննչական կոմիտեից տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ գործով անցնող անձանցից մեկը ուշագրավ ցուցմունք է տվել իրավապահներին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Հայկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։ 2018թ. օգոստոսի 17-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին