Կարևոր իրադարձություններ

Սասուն Խաչատրյանի բողոքներն ու Ռոբերտ Քոչարյանի առանձնատան խուզարկությունները

20 Օգոստոս, 2018 13:52
Սասուն Խաչատրյանի բողոքներն ու Ռոբերտ Քոչարյանի առանձնատան խուզարկությունները

ՀՔԾ մամուլի ծառայությունից,հաստատեցին Ռոբերտ Քոչարյանի առանձնատան խուզարկության լուրը , սակայն այլ մանրամասներ չհայտնեցին: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Իսկ օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, սակայն դատարանի այս որոշումն ապօրինի էր որակել եւ հույս հայտնել, որ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կբերի, եւ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ: Դատախազությունն էլ իր հերթին այսօր Վճռաբեկ բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին