Կարևոր իրադարձություններ

Էդվարդ Նալբանդյանն արձագանքում է Արցախի հողերի հանձնման հայտարարությանը

20 Օգոստոս, 2018 13:46
Էդվարդ Նալբանդյանն արձագանքում է Արցախի հողերի հանձնման հայտարարությանը

168.am-ը գրում է․

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին՝ հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ ով ինչ է խոսել»։

-Պարոն Նալբանդյան, Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարության վերաբերյալ ի՞նչ կասեք, ինչի՞ մասին էր ակնարկում։

– Մի քանի շաբաթ առաջ, մեկնաբանելով հնչած մեկ այլ հայտարարություն, թե Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում իբրև քննարկվել և պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի վերադարձի մասին, ես ասացի, որ դա բացարձակ չի համապատասխանում իրականությանը, սին է, անհեթեթ և մոլորեցնող։

Նորից կրկնեմ՝ վերջին տարիների բանակցային գործընթացի բոլոր փուլերի գլխավոր բաղադրիչը հանդիսացել է այն, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ պարտադիր միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Մնացածն ածանցյալ է։

Շարունակությունը սկբնաղբյուր կայքում։

 

Լրահոս

Դիտել ավելին