Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազը որոշեց` ինչ անել Քոչարյանի կալանքի վճռի հետ կապված

20 Օգոստոս, 2018 13:00
Գլխավոր դատախազը որոշեց` ինչ անել Քոչարյանի կալանքի վճռի հետ կապված

ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան`  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Օգոստոսի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց կողմից ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը  այնտեղ քննարկման առարկա դառնան:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը` հաշվի առնելով այն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին