Կարևոր իրադարձություններ

Վթար Կոտայքի մարզում. հետևած վրաերթից տուժել է 2 երեխա

20 Օգոստոս, 2018 12:25
Վթար Կոտայքի մարզում. հետևած վրաերթից տուժել է 2 երեխա

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի Երևանյան փողոցում՝ Եղվարդի Շախմատի տան հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի բնակիչ, 45-ամյա Անատոլ Հարությունյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FC 801 համարանիշի և Արտաշատ քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարապետ Վարդանյանի վարած Nissan March մակնիշի 81 MN 008 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով այնուհետև տեղի է ունեցել վրաերթ, որտեղից էլ Եղվարդ քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներ 11-ամյա Սարգիս Վարդանյանը և 8-ամյա Ռազմիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղվարդ քաղաքի Նաիրի բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել ոստիկանության Նաիրիի բաժնի ՊՊԾ 1-ին վաշտի ծառայողները՝ Տիգրան Թալալյանի և Աշոտ Գևորգյանի գլխավորությամբ: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին