Կարևոր իրադարձություններ

Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

20 Օգոստոս, 2018 11:35
Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպել է Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարարի հետ

Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը հանդիպում է ունեցել Կանադայի փոքր բիզնեսի և արտահանման խթանման նախարար Մարի Նգանի հետ:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրել  են Հայ դատի կենտրոնական խորհրդից, Հայ դատի հանձնախմբի պատվիրակության կազմում եղել են Շահեն Միրաքյանը, Սևակ Բելյանը և Մարիաննա Դավիթյանը:

Մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում Կանադայի Հայ դատի հանձնախմբի պատվիրակության անդամները նախարարին ներկայացրել են հանձնախմբի աշխատանքները և Կանադայի հայկական համայնքի պատմությունը:

Մտքեր են փոխանակվել և արդյունավետ քննարկումներ տեղի ունեցել փոքր բիզնեսի և արտահանման խթանման ուղղությամբ Կանադայի կառավարության որդեգրած քաղաքականության, Կանադայի Հայ դատի հանձնախմբի առաջիկա նախաձեռնությունների, հայ-կանադական երկկողմ հարաբերությունների, Արցախում տիրող իրավիճակի, վերաբերյալ:

 Քննարկվել են նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ինչպես նաև Կանադայի Հայ դատի հանձնախմբի քաղաքականության առաջնահերթությունների հետ կապված հարցեր:


Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը քննարկված հարցերի և Կանադայում հայկական համայնքի հետ կապված հարցերի շուրջ

 

Լրահոս

Դիտել ավելին