Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Տիգրանաշենի ոլորաններում. կան տուժածներ

20 Օգոստոս, 2018 11:20
Խոշոր վթար Տիգրանաշենի  ոլորաններում. կան տուժածներ

Երեկ՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 26-ամյա Գոռ Ավագյանը իր վարած ВАЗ 21014 մակնիշի 35 RM 427 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում՝ Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով նրա ուղևորներ, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչներ, 25-ամյա Հակոբ Շախիկյանը և 23-ամյա Ռուբիկ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարահին ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ: 

Մանրամասները այստեղ`

 

Լրահոս

Դիտել ավելին