Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Թբիլիսի քաղաքում. տուժել է ՀՀ 9 քաղաքացի

20 Օգոստոս, 2018 10:35
Ավտովթար Թբիլիսի քաղաքում. տուժել է ՀՀ 9 քաղաքացի

Օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, «Mersedes CLK» մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.). Մարիա Հանյանը (ծնված 1989 թ.), Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.) և ևս 3 ՀՀ քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.) գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.) և Անի Ավանեսյանը (ծնված 1986 թ.) գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Արամ Խաչատրյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Անի Ավանեսյանինը՝ բավարար:

Ժամը 09:20-ին կրկին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդեց, որ Մանե Խաչատրյանը (ծնված  2011 թ.) գտնվում է Իյաշվիլի մանկական ԲԿ-ում, Մարիա Տանյան (ծնված 1989 թ.)՝ Ժելեզնադորոժնայա ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ Էվեքս ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ, ստացել է կոտրվածք) և  Անժելա Շալվարյանը  (48 տ) գտնվում են Միխայելովսկայա ԲԿ-ում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Լրահոս

Դիտել ավելին