Կարևոր իրադարձություններ

Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին

19 Օգոստոս, 2018 23:40
Զովունիում 22-ամյա հարբած երիտասարդը մեքենայով բախվել է տան պատին

Կոտայքի մարզում ավտովթար է տեղի ունեցել: Օգոստոսի 19-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Զովունի գյուղի 11-րդ փողոցի բնակիչ 22-ամյա Վլադիմիր Անդրեասյանն իր վարած Opel մակնիշի 34 MR 879 համարանիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 6-րդ փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել թիվ 19 տան պատին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդն ու նրա ուղևորը՝ Զովունի գյուղի բնակիչ Գևորգ Ասլանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ Վ.Անդրեասյանն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում և առանց վարորդական վկայականի:

 

Լրահոս

Դիտել ավելին