Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ավտոմեքենան Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 3 վիրավոր

19 Օգոստոս, 2018 22:20
Ավտոմեքենան Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր` օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Ժամը 18:40-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա, դեպի Երևան ընթանալիս, Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշներին, այնուհետև առաջ ընթացել, բախվել ձախակողմյան հատվածում տեղադրված երկաթե արգելապատնեշներին, և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ճանապարհային ոստիկաններն ու փրկարարները, որից հետո փրկարարները մահացածի դին պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Աշտարակի շտապօգնության ավտոմեքենային:


Այս պահին վթարի վայրի տեղազննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին