Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    487
    490

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,09
    7,34

Կարևոր իրադարձություններ

30-ամյա բրիտանուհին ինքնասպանություն է գործել գործընկերների պարբերական ծաղրանքների պատճառով

19 Օգոստոս, 2018 21:40
30-ամյա բրիտանուհին ինքնասպանություն է գործել գործընկերների պարբերական ծաղրանքների պատճառով

Մեծ Բրիտանիայում հոգեբուժարանի 30-ամյա աշխատակցուհի Րայան Քոլլինզը ինքնասպանություն է գործել գործընկերների անդադար ծաղրանքների պատճառով։

Ինչպես գրում է life.ru-ն, կինն ուներ երկու երեխա, որոնց գրեթե չէր տեսնում լարված աշխատանքային գրաֆիկի պատճառով։

Կլինիկայի աշխատակիցները ոչ միայն պարբերաբար ծաղրում էին Րայանին, այլև դիտավորյալ ծանր հերթափոխեր նշանակում նրա համար, հաճախ՝ գիշերային։

Գործընկերների շրջանում խնդիրների պատճառով երիտասարդ կինը խորը սթրեսի մեջ է մտել, նա հույս ուներ, որ կհաղթահարեր այն, սակայն դա նրան այդպես էլ չհաջողվեց։

Հայտնի է, որ գործընկերները հաճախ ծաղրել են նրա արտաքինը, ինչի հետևանքով Րայանը որոշ ժամանակահատվածում նիհարեցնող հաբեր էր խմում և հույս ուներ հաղթահարել սթրեսը մարզասրահում, սակայն՝ ապարդյուն։

Фото: Wales News Service

<p>Фото: Wales News Service</p>

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին