Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

Թրամփը բարկացել է ամերիկյան լրատվամիջոցների վրա՝ «իր արտաքին քաղաքականության չափազանց շատ քննադատության համար»

19 Օգոստոս, 2018 21:20
Թրամփը բարկացել է ամերիկյան լրատվամիջոցների վրա՝ «իր արտաքին քաղաքականության չափազանց շատ քննադատության համար»

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ իր հանդիպումները համաշխարհային առաջնորդների հետ պետությանը ավելի շատ օգուտ են բերում, քան տարբեր քննադատների և փորձագետների «շատախոսությունները»։

Այս մասին նա գրել է իր Twitter–ում։ Վերջին ժամանակներս տարբեր քաղաքական գործիչներ և այլոք Թրամփին անընդհատ մեղադրում են նրա գեոքաղաքական կուրսի համար, որը չի համապատասխանում ԱՄՆ ազգային շահերին։ Մասնավորապես, քաղաքացիները դժգոհ են Սինգապուրի, ԿԺԴՀ–ի և Ռուսաստանի հետ նրա վարած քաղաքականությունից։ Թրամփի համբերությունը կարծես թե տեղի է տվել և նա որոշել է պատասխանել քննադատություններին Twitter-ում։

«Շատերն ինձ հարցնում են, թե ինչու եմ ես հանդիպում արտասահմանյան առաջնորդների հետ, ինչու եմ զուր ծախսում ժամանակս։ Փաստը մնում է փաստ. դա շատ կարևոր է, եթե դու նախագահ ես, դու պետք է հանդիպես համաշխարհային առաջնորդների հետ։ Դու կորցնելու բան չունես և շատ բան կարող ես ձեռք բերել»,– գրել է ամերիկյան առաջնորդը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին