Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Ավիաընկերությունները բացահայտել են հարուստ ուղևորների ամենախենթ ու տարօրինակ պահանջները

19 Օգոստոս, 2018 21:00
Ավիաընկերությունները բացահայտել են հարուստ ուղևորների ամենախենթ ու տարօրինակ պահանջները

Մասնավոր ավիաընկերությունները պատմել են «ամենախենթ» պատվերների մասին, որոնք ստացել են հարուստ հաճախորդներից: 

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, հաճախորդներից մեկն, օրինակ, ինքնաթիռ է վարձել ձիու համար, մյուսը երկու ինքնաթիռի համար է վճարել՝ տեղափոխվելու համար: Եվս մեկ ճանապարհորդ, որը Եվրոպայից Ամերիկա է թռչելիս եղել, հավելյալ կանգառ է պատվիրել, որպեսզի իր շնիկը կարողանա զբոսնել մաքուր օդին: 

Մի անգամ ուղևորը բուտերբրոդներ, թարմ միրգ ու բանջարեղեն է պատվիրել: Այս պատվերն արտասովոր չէր լինի, եթե նախատեսված չլիներ թութակի համար: 

Մեկ այլ հաճախորդ 4 ինքնաթիռ է պատվիրել և ընտանիքի հետ միասին ուղևորվել Ֆլորիդայի Disney World զվարճանքների այգի: Ինքնաթիռներից յուրաքանչյուրի դիզայնը համապատասխանեցվել է Դիսնեյի հեքիաթների թեմատիկային: 

Մեկ այլ հաճախորդ ստիպված է եղել հրշեջի հետ թռչել, քանի որ ցանկացել է իր 50-ամյակը տոնել օդանավում տորթով և մոմերով:

 
 

Իսկ բաց կրակ օդանավում օգտագործել չի թույլատրվում առանց մասնագետի ներկայության:   

Եղել է դեպք, երբ զույգը 6 ժամով ինքնաթիռ է պատվիրել, որում եղել է գինի, սպա կենտրոն, հայտնի օպերային երգչի ելույթ, սակայն ինքնաթիռը վայրէջք է կատարել նույն քաղաքում, որտեղից և օդ է բարձրացել:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին