Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    563
    571

  • RUB

    7,13
    7,38

Կարևոր իրադարձություններ

Արարատի մարզում մեքենան գլխիվայր շրջվել է. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են

19 Օգոստոս, 2018 20:40
Արարատի մարզում մեքենան գլխիվայր շրջվել է. 9 վիրավորներից 5-ը երեխաներ են

Երեկ՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան- Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ հատվածում Տիգրանաշենի (Քյարքի) ոլորաններում Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի բնակիչ, 40-ամյա Արթուր Սարգսյանը իր վարած Nissan մակնիշի 91 ZZ 101 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Արարատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Սարգսյանը, ուղևորներ, 63-ամյա Աղավնի Ավդալյանը, 32-ամյա Արևիկ Հայրապետյանը, 30-ամյա Լուսինե Սարգսյանը, իսկ բժշկական հետազոտման նպատակով՝ ավտոմեքենայում գտնվող ևս 5 անչափահաս երեխաներ:

Հիվանդանոցից հայտնել են, որ 5 երեխաները հետազոտվել և դուրս են գրվել: Մնացածի կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին