Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

19 Օգոստոս, 2018 17:20
Ինդոնեզիայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Լոմբոկ զբոսաշրջային կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ վերջին շաբաթներին այստեղ հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ դարձած երկրաշարժեր են գրանցվել:

Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7.9 կմ խորության վրա՝ մոտ կես միլիոնանոց բնակչություն ունեցող Մատարա քաղաքացից 64 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի հետևանքով զոհեր, տուժածներ, ինչպես նաև ավերածություններ չկան:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին Լոմբոկում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Դրան հաջորդել էր ևս մի քանի ուժեղ ցնցում՝ դառնալով 436 մարդու մահվան պատճառ:

 

Լրահոս

Դիտել ավելին