Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    486
    489

  • EUR

    546,5
    554,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

Գերմանիայում որոշ քաղաքական գործիչներ կողմ են հիջաբն արգելելուն

19 Օգոստոս, 2018 16:00
Գերմանիայում որոշ քաղաքական գործիչներ կողմ են հիջաբն արգելելուն

Գերմանիայում որոշ քաղաքական գործիչները կողմ են 14 տարեկանից ցածր աղջիկներին մահմեդական գլխաշոր կրել արգելելուն: Միևնույն ժամանակ, Գերմանիայում բազմաթիվ մահմեդականներ դեմ են նման միջոցառումներին՝ հաղորդում է aussiedlerbote.de-ն:

Ինչ վերաբերում է մուսուլման աղջիկներին, ապա նրանցից ոմանք արդեն 10-12 տարեկանում ծածկում են իրենց գլուխները, մյուսները ասում են, որ իրենք նախատեսում են հիջաբ հագնել ավելի մեծ տարիքում, և շատ քչերն են, որ ընդհանրապես հրաժարվում են գլխաշոր կապել:

«Մեզ համար շատ կարևոր է, որ երբ աղջիկը որոշի ծածկել իր գլուխը, խոսքը վերաբերի ինքնահաստատմանը, մենք հարգում ենք այն կանանց որոշումը, որոնք կամավոր կերպով որոշում են հիջաբ հագնել, ուստի մենք չենք կարող խոսել խտրականության մասին: Միևնույն ժամանակ մենք ցանկանում ենք, որ դպրոցական աղջիկներին չպարտադրեն դա»,- ասում է Հյուսիսային Ռայն-Վեստֆալիայի՝ ինտեգրման հարցերով նախարար Յոահիմ Շտամպը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին